Նրանք կանգնեցին, որ օգնեն
Մի ցուրտ և քամոտ օր Ալբերտա նահանգում (Կանադա) Բոբը մոտ 100 կիլոմետր ժամ (60 մղ/ժ) արագությամբ վարում էր իր մեքենան։ Հանկարծ հետևի ձախ անվադողը պատռվեց։ Բոբը չգիտեր, թե ինչ է պատահել, և շարունակում էր ճանապարհը. 5 կիլոմետր (3 մղոն) էր մնացել մինչև նա կհասներ իր տուն։
Եհովայի վկաների տեղի Թագավորության սրահ հասցեագրած իր նամակում նա պատմում է, թե ինչ եղավ հետո. «Հինգ երիտասարդ տղաներ և աղջիկներ իրենց մեքենայով հավասարվեցին իմ մեքենային և իջեցրին պատուհանը։ Նրանք ասացին ինձ, որ մեքենայիս անվադողը պատռվել է։ Մենք կանգ առանք, և նրանք առաջարկեցին ինձ փոխել այն։ Ես նույնիսկ չգիտեի, թե արդյոք ունեմ պահեստային անվադող կամ ամբարձիկ։ Մինչ հաշմանդամի սայլակի մեջ նստած էի ճամփեզրին, նրանք մտան մեքենայի տակ, գտան պահեստային անվադողն ու ամբարձիկը և փոխեցին անվադողը։ Ձյունամրրիկ էր, և շատ ցուրտ էր։ Թեև նրանք կոկիկ հագնված էին, բայց արեցին այդ գործը, և ես շարունակեցի ճանապարհս։ Ինքնուրույն չէի կարողանա անել դա։
Շնորհակալ եմ այդ հինգ երիտասարդներին, որ օգնեցին ինձ։ Նրանք եկել էին այդտեղ, որ քարոզեն մարդկանց, և անշուշտ կիրառեցին այն, ինչ քարոզում էին։ Նրանք իրոք որ մեծ գլխացավանքից փրկեցին ինձ, և ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց դրա համար։ Ո՞վ կիմանար, որ այդ օրը ճանապարհին երիտասարդ հրեշտակներ կհանդիպեն ինձ»։