Անցնել բովանդակությանը

Բելգիայում մի ընտանիք մասնակցում է 2021 թ. Հիշատակի երեկոյի օնլայն ծրագրին

ԱՊՐԻԼԻ 16, 2021
ԲԵԼԳԻԱ

2021 թ. Հիշատակի երեկո. Բելգիայում գրանցվեց վերջին տասնամյակների ընթացքում Հիշատակի երեկոյի այցելուների բարձրագույն թիվ

2021 թ. Հիշատակի երեկո. Բելգիայում գրանցվեց վերջին տասնամյակների ընթացքում Հիշատակի երեկոյի այցելուների բարձրագույն թիվ

2021 թ.-ին Բելգիայում ընդհանուր առմամբ 49 040 մարդ է նշել Հիշատակի երեկոն, որը Եհովայի վկաների համար տարվա ամենակարևոր միջոցառումն է։ 1995 թ.-ից հետո այդպիսի բարձր ցուցանիշ դեռ չէր գրանցվել։ Այդ թիվը երկրում եղած Վկաների գրեթե կրկնապատիկն է։

Այս թիվը ուշագրավ է այն առումով, որ վերջին տարիներին Բելգիայում դժվար է գտնել կրոնասեր մարդկանց։ Օրինակ՝ 1970 թ.-ին բելգիացիների ավելի քան 90 տոկոսը իրեն քրիստոնյա էր համարում, և միայն 6 տոկոսից մի փոքր ավելին էր, որ ոչ մի կրոնի չէր պատկանում։ Իսկ ըստ վերջին տվյալների՝ Բելգիայում բնակչության մոտ 60 տոկոսն է իրեն քրիստոնյա համարում, իսկ ոչ մի կրոնի չպատկանող մարդկանց թիվը անցել է 40 տոկոսը։

Վերջին տարիներին ԶԼՄ-ները կեղծ տեղեկություններ են ներկայացնում Եհովայի վկաների մասին։ Չնայած դրան՝ մեծ թվով մարդիկ ճշմարտությունն են փնտրում Եհովայի վկաների մասին։ Նրանցից շատերն անձամբ են համոզվել, թե ինչպիսի սեր է տիրում Եհովայի վկաների մեջ, և թե Աստվածաշունչն ինչ դրական ազդեցություն է ունեցել իրենց կյանքի վրա (Հովհաննես 13:35):

Մի քույր «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում նոր մկրտված քրոջ հետ, որը մասնակցել է Հիշատակի երեկոյին

2021 թ. փետրվարին Բելգիայում Եհովայի վկաների մասնաճյուղը հայտնեց Աստվածաշունչ ուսումնասիրողների բարձրագույն թվի մասին՝ 11 804, որը մոտ 1 000-ով գերազանցում էր նախորդ տարվա միջին ցուցանիշը։ Վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան միջինը 450 հոգի է մկրտվել։

Բելգիայում գրանցված այս բարձր ցուցանիշները այն բազմաթիվ փաստերից մի քանիսն են, որոնք ցույց են տալիս հետևյալ մարգարեության կատարումը. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Եսայիա 60։22