ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2012
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Կորեայում Եհովայի վկաները նշում են իրենց գործունեության 100-ամյակը
ՍԵՈՒԼ, Կորեա։ 2012թ. նոյեմբերը հատուկ ամիս էր Հարավային Կորեայում ապրող ավելի քան 100000 Եհովայի վկաների համար, քանի որ լրացել էր այդ երկրում նրանց գործունեության 100 տարին։ Վկաները նշեցին այն՝ ողջ երկրով մեկ մարդկանց բաժանելով հատուկ այս առիթով պատրաստված թերթիկներ։ Չորս էջանոց գունագեղ թերթիկում ներկայացված էր Հարավային Կորեայում Եհովայի վկաների համառոտ պատմությունը և արդի գործունեությունը։
1912 թվականն էր, երբ Եհովայի վկաները Կորեայում սկիզբ դրեցին աստվածաշնչյան կրթական գործին։ Առայսօր Վկաները տպագրել են գրեթե 700000 կորեերեն Աստվածաշնչեր։ Ամեն շաբաթ նրանք վարում են ավելի քան 70000 Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություններ։ Երկրում կան 1300-ից ավել ժողովներ, որոնք ամեն շաբաթ անցկացնում են աստվածաշնչյան կրթական ծրագրեր։ Այս հանդիպումները բաց են հասարակության համար։ Կորեայում անցկացված տարեկան համաժողովների պատմությունը նույնպես հարուստ է։ Առաջին անգամ համաժողով է անցկացվել 1954-ին։ Բոլոր համաժողովների ծրագրերը հասարակությանը մատչելի են եղել ոչ միայն կորեերեն, այլև 1997-ից ի վեր կորեական ժեստերի լեզվով։ 2009-ին Եհովայի վկաները Սեուլում անցկացրել են միջազգային համաժողով, որին ներկա է եղել 58000-ից ավել մարդ, այդ թվում առավել քան 6500 պատվիրակներ 11 երկրներից։ Այստեղ՝ Սեուլում, Վկաների մասնաճյուղը հիմնվել է 1953-ին։
Դաե-լի Հոնգը՝ Կորեայում Եհովայի վկաների խոսնակը, ասաց. «Այս 100-ամյա տարեդարձը առանձնակի հիշեցում է մերձավորի համար կատարած մեր ծառայության մասին»։ Նա ավելացրեց. «Մենք հավատում ենք, որ Աստվածաշնչի սկզբունքները նպաստում են ամուսնական կապի ամրապնդմանը, ընտանեկան երջանկությանը, ուստիև կայուն հասարակության կերտմանը։ Ուրախ կլինենք շարունակելու մեր այս ծառայությունը դեռ երկար տարիներ»։
Մեդիա կոնտակտներ։
Ջ.Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Կորեայի Հանրապետություն. Դաե-լի Հոնգը, հեռ. +82 10 3951 0835