Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 2024
ՂՐՂԶՍՏԱՆ

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել ղրղզերենով

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել ղրղզերենով

2024 թ. նոյեմբերի 9-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը հայտարարեց, որ ղրղզերենով լույս է տեսել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը։ Հայտարարությունն արվեց Ղրղզստանի մասնաճյուղում կայացած հատուկ հանդիպման ժամանակ։ Ծրագրին ներկա էր 147 հոգի, 3 044-ն էլ տեսակապով էր միացել։ Աստվածաշունչը, ինչպես նաև Ավետարանների ու աստվածաշնչյան մի քանի այլ գրքերի ձայնագրությունները անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։ Տպագիր տարբերակը հասանելի կլինի 2025 թ.-ին։

Եհովայի վկաները սկսել են աստվածաշնչյան գրականությունը թարգմանել ղրղզերենով շուրջ 30 տարի առաջ։ Այսօր Ղրղզստանում մոտ 5 միլիոն մարդ է բնակվում, այդ թվում՝ այնտեղի 43 ժողովներում և խմբերում ծառայող 2 800-ից ավելի եղբայրներն ու քույրերը։