Անցնել բովանդակությանը

Քույր Դանուշա Սանթակումարը (ձախ կողմում), որը ծառայում որպես հատուկ ռահվիրա, զննական միջոցներ է օգտագործում Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Եղբայր և քույր Մոդարագամագեները (աջ կողմում), ովքեր ծառայում են Շրի Լանկայի Բեթելում, տեսակապի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում խուլ անհատի հետ

ՄԱՅԻՍԻ 6, 2020
ՇՐԻ ԼԱՆԿԱ

Մեկուսացումը չխոչընդոտեց, որ ժեստերի լեզվով խոսող քարոզիչները մեծ հաջողությունների հասնեն

Մեկուսացումը չխոչընդոտեց, որ ժեստերի լեզվով խոսող քարոզիչները մեծ հաջողությունների հասնեն

Ինչպես շատ երկրների, այնպես էլ Շրի Լանկայի իշխանությունները ողջ երկրում սահմանափակումներ են դրել, որպեսզի կանխարգելեն COVID-19 համավարակի տարածումը։ Այս սահմանափակումները հաշվի առնելով՝ ժեստերի լեզվով խոսող խմբերում ծառայող մեր հավատակիցները խուլերին և լսողության խնդիրներ ունեցողներին քարոզելու համար օգտվում են նոր տեխնոլոգիաներից։

Վիանգա Ֆերնանդոն, որը ծառայում է որպես ռահվիրա, նամակներով է քարոզում։ Քանի որ խուլերը դժվարանում են գրավոր տեքստ կարդալ, քույր Վիանգան աստվածաշնչյան ճշմարտությունները նկարներով է փոխանցում։

Քույր Ֆերնանդոն իր նամակում սինհալի լեզվով և նկարներով բացատրում է, որ Աստծու անունը Եհովա է

Սկզբում քույր Ռոզի Չիտրավելոթամը թերահավատորեն էր վերաբերվում տեսակապով Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուն։ Նա ասում է. «Նախկինում, երբ զանգում էի խուլ մարդկանց, դանդաղ կապի պատճառով նրանք դժվարանում էին հասկանալ իմ ժեստերը»։ Բայց քույր Ռոզին վճռել էր համավարակի ընթացքում շարունակել իր ծառայությունը։ Այդ իսկ պատճառով նա որոշեց նորից փորձել։ Նա արդեն երեք հոգու հետ աստվածաշնչյան ուսումնասիրություն է անցկացնում, և նրանք տեսակապի միջոցով միանում են ժողովի հանդիպումներին։

Քույր Նիրոշա Շիրանթին, որը խուլ է, մկրտվել է 2020 թ. մարտին։ Նա վախենում էր վկայություն տալ տեսակապով, ուստի աղոթքով պատմեց Եհովային իր վախերի մասին։ Այնուհետև դիմում գրեց, որ Հիշատակի երեկոյի շրջանում ենթառահվիրա ծառայի։ Շատ խուլեր դրականորեն արձագանքեցին, երբ Նիրոշան նրանց հրավիրեց դիտելու Հիշատակի երեկոյի ծրագիրը։ Նրանցից ոմանք նույնիսկ ցանկություն հայտնեցին ավելին իմանալ վերջին օրերի նշանի մասին։ Նիրոշան 7 հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Նա ասում է. «Ինձ այնքան երջանիկ եմ զգում, երբ քարոզում եմ։ Թեև տնից դուրս գալ չենք կարող, բայց քարոզել կարող ենք։ Եհովան միշտ իրագործում է իր նպատակը»։ Նիրոշան որոշել է շարունակել ենթառահվիրայությունը։

Շատ հաճելի է լսել Շրի Լանկայի այս հետաքրքիր դեպքերի մասին, որոնք ցույց են տալիս, որ խուլ և լսողական խնդիրներ ունեցող մեր հավատակիցները ջանք չեն խնայել Եհովայի անունը գովաբանելու համար (Սաղմոս 113։1