ՄԱՐՏԻ 19, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | «Եհովան է ինձ մխիթարողը»
2024 թ. հոկտեմբերի 30-ին Վլադիվոստոկի Ընդհանուր իրավասության 9-րդ վճռաբեկ դատարանը բեկանեց եղբայր Սերգեյ Չեչուլինին և նրա կնոջը՝ Ելենա Չեչուլինային մեղավոր ճանաչելու դատավճիռը։ Նրանց գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ վերաքննության։
2024 թ. ապրիլի 22-ին Կամչատկայի երկրամասի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Չեչուլինին և նրա կնոջը՝ Ելենա Չեչուլինային։ Նրանք դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման։ Զույգը չի կալանավորվի։
Տվյալներ
Սերգեյի և Ելենայի պես մենք էլ ենք գնահատում Աստծու Խոսքը։ Այն անգին պարգև է, որը զորացնում է մեզ ու տալիս իմաստություն, որ կարողանանք հավատարիմ մնալ փորձությունների բախվելիս (Սաղմոս 19։7)։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 25, 2022
Քրեական գործ հարուցվեց։
Հոկտեմբերի 17, 2022
Խուզարկվեց նրանց տունը։
Սեպտեմբերի 6, 2023
Սերգեյի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 7, 2023
Ելենայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Դեկտեմբերի 26, 2023
Սկսվեց դատաքննությունը։