ԱՊՐԻԼԻ 1, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Սերգեյ Բելոուսովը պաշտպանում է Աստծու անունը
2022 թ. հունիսի 30-ին Տոմսկի մարզային դատարանը մերժեց Սերգեյ Բելոուսովի բողոքը։ Եղբայրը չի կալանավորվի։
2022 թ. ապրիլի 14-ին Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Բելոուսովին և դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրը չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Հուլիսի 14, 2020
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին 7 Եհովայի վկաների, այդ թվում՝ Սերգեյի տունը։ Գաղտնի գործակալը, ձևացնելով, թե հետաքրքրված է Աստվածաշնչով, գաղտնի ձայնագրել էր ժողովի հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել խուզարկությունից մեկ ամիս առաջ։
Մարտի 25, 2021
Քրեական գործ հարուցվեց Սերգեյի դեմ։
Մարտի 30, 2021
Գործակալի տրամադրած ձայնագրությունների հիման վրա նրա դեմ մեղադրանք առաջադրվեց։ Սերգեյը մեղադրվեց տեսակապով կրոնական ծառայությունների մասնակցելու, երգեր երգելու և Եհովա Աստծուն աղոթելու մեջ։
Տվյալներ
Սերգեյի պես մենք էլ ենք փառավորում Եհովայի անունը և վստահ ենք, որ նա ավելի ուժեղ կդարձնի իր ժողովրդին (Սաղմոս 148։13, 14)։