Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW BROADCASTING

JW հեռարձակում Roku-ի համար։ Օգտվել Ձայնադարանից Roku սարքով

JW հեռարձակում Roku-ի համար։ Օգտվել Ձայնադարանից Roku սարքով

Ձայնադարանում կարող եք գտնել ձայնագրությունների հավաքածուներ՝ երաժշտություն, ձայնային ներկայացումներ և Աստվածաշնչի թատերականացված ընթերցանություններ։

(Ուշադրություն։ Հեռակառավարման վահանակի պատկերները կարող են փոքր-ինչ տարբերվել ձեր ունեցածից։)

JW հեռարձակման գլխավոր էջից ընտրեք Ձայնադարան բաժինը տեսնելու համար ձայնագրությունների հավաքածուները։ Հետևյալ քայլերը կօգնեն գտնել և միացնել ձայնագրություններ։

 Լսել ձայնագրություններ

Յուրաքանչյուր տող ներկայացնում է ձայնադարանի մի հավաքածու։ Տողի վերևում գրված է հավաքածուի անունը։

  • Վեր և Վար սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուների վրայով։

  • Ձախ և Աջ սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուի ձայնագրությունների վրայով։

Սեղմեք OK ընդգծված ձայնագրությունը ընտրելու և Ձայնագրության տվյալներ էկրանը բացելու համար։

Ընտրեք հետևյալ գործողություններից մեկը՝

  • Շարունակել: Այս հնարավորություն տրվում է միայն այն դեպքում, եթե ձայնագրության ունկնդրումը կիսատ է մնացել։ Ընտրեք այս հրահանգը, որպեսզի շարունակվի հնչել ձայնագրությունը այն տեղից, որտեղից կանգնեցվել է։

  • Միացնել կամ Միացնել սկզբից։ Ձայնագրությունը միանում է սկզբից։

  • Միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։ Հերթով միացնում է հավաքածուի ձայնագրությունները՝ սկսած ընթացիկ ձայնագրությունից։ Նվագարկումը կավարտվի, երբ հնչեն հավաքածուի բոլոր ձայնագրությունները։

Ձայնագրության տվյալներ էկրանի ներքևի տողում երևում են ընթացիկ հավաքածուից այլ ձայնագրություններ։ Սեղմեք Վար սլաքը հավաքածուի տողի վրա կանգնելու համար, սեղմեք Վեր սլաքը Ձայնագրության տվյալներ էկրանին վերադառնալու համար։

 Լսել ձայնագրությունների հավաքածուներ

Որևէ ձայնագրություն առանձին լսելուց բացի, կարող եք միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։ Գտեք այն ձայնագրությունների հավաքածուն, որը ցանկանում եք լսել և ընտրեք հետևյալ գործողություններից մեկը՝

  • Միացնել բոլորը: Ընտրեք այս տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր ձայնագրությունները՝ սկսած առաջինից։

  • Խառը։ Ընտրեք այս տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր ձայնագրությունները պատահական հերթականությամբ։

Նվագարկումը կդադարի, երբ հավաքածուի բոլոր ձայնագրությունները հնչեն։

 Ղեկավարել ձայնագրությունների նվագարկումը

Երբ միացված է ձայնագրությունը, դուք կարող եք ղեկավարել նվագարկումը հեռակառավարման վահանակով հետևյալ կերպ՝

  • Միացնել/Կանգնեցնել կամ OK։ Կանգնեցնում է նվագարկումը։ Կրկին սեղմեք նույն կոճակը նվագարկումը շարունակելու համար։

  • Անցնել առաջ: Մի քանի վայրկյանով առաջ է տալիս նվագարկումը։ Սեղմած պահեք կոճակը ձայնագրությունը արագ առաջ տալու համար։ Երբ բաց թողնեք կոճակը, նվագարկումը կշարունակվի։

  • Անցնել հետ։ Մի քանի վայրկյանով հետ գնալ։ Սեղմած պահեք կոճակը ձայնագրությունը հետ տալու համար։ Երբ բաց թողնեք կոճակը, նվագարկումը կշարունակվի։

  • Հետ։ Վերադառնում է Ձայնադարանի էջին։